Բաքվում օտարերկրյա 3 ընկերության գրասենյակ կփակվի![]() 25 հունվարի 2018 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 24-ին Բաքվում ներկայացուցչությունների և բաժանմունքների փակման մասին հայտարարել է 3 օտարերկրյա ընկերություն: Փակվելու մասին հայտարարած գերմանական GE Grid GmbH (նախկինում՝ Alstom Grid GmbH) ընկերության բաժանմունքը գործում էր Բաքվում 2011-ից: Իսկ հոլանդական MRC Transmark B.V. բաժանմունքը բացվել էր բոլորովին վերջերս՝ 2015-ի նոյեմբերին: Թուրքական Bayholding İnvestment Limited ընկերությունը Ադրբեջանում իր գործունեության 20-ամյակը կնշեր 2018-ի մայիսին, եթե նույնպես չհայտարարեր փակվելու մասին: Այդ ընկերությունը Բաքվում 4 բարձրահարկ շենք է կառուցել, գրում է contact.az-ը: Ադրբեջանում գործունեությունը դադարեցնելու պատճառների մասին ընկերությունները չեն հայտնում: Ընթերցեք նաև.Բաքուն հայերին մեղադրել է Մոսկվայում աղբամաններն Ադրբեջանի դրոշի գույներով ներկելու մեջ Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |