Հայկական Shabeeg բրենդը կմասնակցի Նյու Յորքի նորաձևության շաբաթին![]() 25 հունվարի 2018 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Հայկական Shabeeg բրենդը կմասնակցի Նյու Յորքի նորաձևության շաբաթին, որը նորաձևության աշխարհի 4 ամենակարևոր իրադարձություններից մեկն է և հայտնի է որպես 7th on the Sixth: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտնել ապրանքանիշի հիմնադիր Մերի Սուքիասյանը: Նյու Յորքի նորաձևության շաբաթն անցկացվում է տարին 2 անգամ՝ փետրվարին ցուցադրվում են աշուն-ձմեռ հավաքածուները, իսկ սեպտեմբերին՝ գարուն-ամառ: Մերին նշել է, որ փետրվարի 7-10-ը հայկական ապրանքանիշը ներկայացված կլինի շոու-ռումում, ի թիվս աշխարհի տարբեր երկրներից նոր և ոչ այնքան հայտնի դիզայներների հավաքածուների. «Մտադիր ենք հրավիրել Նյու Յորքի հայերին, ներկայացնել նրանց Shabeeg-ը: Իսկ փետրվարի 10-ին ցուցադրություն կլինի նորաձևության ինդուստրիայի ներկայացուցիչների համար»: Մերի Սուքիասյանն ասել է, որ նոր հավաքածուն աչքի է ընկնում տարազին հատուկ տարրերով և նախշերով, սակայն արդիականացված է և ներկայանում է փողոցային նորաձևության ոճում: Shabeeg-ը միակ հայկական բրենդը կլինի, որը կմասնակցի Նյու Յորքի նորաձևության շաբաթին: Ըստ Մերիի, հրավերը միջոցառման կազմակերպիչներից անսպասելի էր և ստացվել է էլեկտրոնային փոստով. «Ասացին, որ տեսել են մեզ Երևանում անցկացված Oriflame Fashion Weekend-ի ցուցադրության մասին տեսանյութում»: Shabeeg բրենդը փորձում է ներկայացնել հայկական պատմամշակութային արժեքները բոլորին հասանելի տարբերակով` գրաֆիկական հետաքրքիր և մոդեռն լուծումներով: Վիրտուալ իրականության տեխնոլոգիաների ոլորտում աշխատող հայաստանյան ARLOOPA ընկերությունն ու հայկական Shabeeg հագուստի բրենդը համատեղ առաջին անգամ Հայաստանում թողարկել են AR (անգլ. Augmented Reality, «համալրված իրականություն») շապիկ` անիմացիայով և կրթական բովանդակությամբ: Ինտերակտիվ շապիկի վրա Արտաշես II արքայի պատկերը ոչ միայն գեղեցիկ և նորաձև է նայվում, այլև ARLOOPA հավելվածի օգնությամբ «զարթնում է բազմադարյա քնից»՝ շարժվելով և պատմելով Արտաշեսյանների արքայատոհմի վերջին հզոր ներկայացուցչի պատմությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |