ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաջարկը սիրո տոնի առթիվ. Գնիր սմարթֆոն, ստացիր 5000 ՄԲ ինտերնետ![]() 25 հունվարի 2018 - 17:02 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ Սբ. Սարգսի տոնի առթիվ, գնելով Samsung, Nokia, Motorola, Cubot, Alcatel, Huawei, Xiaomi կամ Blu սմարթֆոն ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում, բաժանորդները կստանան 5000 ՄԲ ինտերնետ, որը կարող են օգտագործել 1 ամսվա ընթացքում: Առաջարկը գործում է մինչև 2018 թվականի փետրվարի 16-ը և ներառում է սմարթֆոնների հետևյալ մոդելների ցանկը՝ Samsung Galaxy A3 2017-ը՝153,900 դրամ, Samsung Galaxy A5 2017՝ 195,900 դրամ, Samsung Galaxy A7 2017՝ 224,900 դրամ, Samsung Galaxy J1 mini prime՝ 53,900 դրամ, Samsung Galaxy J5 2016՝ 115,900 դրամ, Samsung Galaxy J5 2017՝ 157,900 դրամ, Samsung Galaxy J7 2017՝ 177,900 դրամ, Nokia 3՝ 89,900 դրամ, Nokia 5՝ 112,900 դրամ, Nokia 6՝ 139,900 դրամ, Motorola Moto C՝՝ 59,900, Motorola Moto E Plus՝ 109,900 դրամ, Motorola Moto G5S՝ 139,900 դրամ, Cubot Dinosaur՝ 87,900, Cubot Echo՝ 65,900 դրամ, Cubot Manito՝ 70,900 դրամ, Cubot Note Plus՝ 93,900 դրամ, Cubot X18՝ 95,900, Alcatel A3՝ 75,900 դրամ, Alcatel Pixi 4 Plus Power՝ 59,900 դրամ, Alcatel Shine Lite՝ 79,900 դրամ, Huawei P10 Lite՝ 151,900 դրամ, Xiaomi Redmi Note 4՝ 99,900 դրամ, Xiaomi Redmi Note 5A՝ 84,900 դրամ, Blu Studio Touch՝ 79,900 դրամ, Blu Vivo 5 Mini՝ 39,900 դրամ: Սմարթֆոնները հնարավոր է ձեռք բերել ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ գնման տարբերակով: «ՎիվաՍել-ՄՏՍ-ի այս նոր առաջարկով՝ մեր բաժանորդները իրենց կամ իրենց սիրելիներին նոր սերնդի սմարթֆոններ գնելիս կստանան 5000ՄԲ գերարագ ինտերնետ և առանց մտահոգվելու կկարողանան ներբեռնել իրենց նախընտրելի բջջային հավելվածները և շարունակել շփվել սոցիալական ցանցերում անմիջապես նոր սմարթֆոնով»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Ներառված ինտերնետ փաթեթ կամ ակտիվ BIT կամ Super BIT ծառայություն ունենալու դեպքում՝ նախ սպառվում են այդ փաթեթները, այնուհետև սմարթֆոնը գնելիս տրամադրված 5000 ՄԲ ինտերնետը: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |