Հարավկորեական հիվանդանոցում հրդեհից ավելի քան 40 մարդ է զոհվել

Հարավկորեական հիվանդանոցում հրդեհից ավելի քան 40 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - Հարավկորեական հիվանդանոցում բռնկված հրդեհից 41 մարդ է զոհվել: Տուժել է 80-ից ավելի մարդ, մոտ 10-ը՝ ծանր վիճակում է:

Հրդեհը բռնկվել է հունվարի 26-ին տեղի ժամանակով 7:32-ին, թագավոր Սեջոնի անվան 6-հարկանի հիվանդանոցում, որը գտնվում է Քյոնսան-Նամդո գավառի Միլյան քաղաքում, գրում է Deutsche Welle-ն AFP-ի վրա հղումով:

Բռնկումը տեղի է ունեցել առաջին հարկում գտնվող շտապ օգնության բաժանմունքում, այդ պահին հիվանդանոցում 200 մարդ է եղել: փրկարարներին հաջողվել է մարել կրակը 2 ժամ անց:

Երկրի նախագահ Մուն Չժե Ինը արտահերթ խորհրդակցություն է հրավիրել և պահանջել է անհապաղ հետաքննել բռնկման պատճառները:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---