Մասկի ընկերությունը գլխարկների փոխարեն հրանետներ կարտադրի![]() 27 հունվարի 2018 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Հայտնի գործարար Իլոն Մասկին պատկանող Boring Company ընկերությունը մտադիր է հրանետների արտադրություն սկսել: Մասկն այդպիսի ակնարկ էր արել դեռ 2017-ի դեկտեմբերին Twitter-ի իր միկրոբլոգում. «Գլխարկները վաճառված են, շուտով կհայտնվեն հրանետներ»: Այժմ հրանետները հիշատակվել են Boring Company ընկերության կայքում: Սկզբից համապատասխան էջը նկատել էին հայտնի լրատվական Reddit ռեսուրսի օգտատերերը, որոնք նույնիսկ գաղտնաբառն էին գտել՝ flame (կրակ): Գաղտնաբառը շուտով փոխվեց, սակայն սքրինշոթերն արդեն տարածվել էին համացանցում, գրում է Ferra.ru-ն: Եթե գլխարկները Boring Company ընկերությունը վաճառում էր 20 դոլարով, ապա հրանետի արժեքը կլինի 600 դոլար նախնական պատվերի դեպքում: Reddit-ի օգտատերերից մեկը նշել է, որ հրանետների առաքումը կսկսվի ապրիլին: Սակայն, չի կարելի բացառել, որ Boring Company-ն ուղղակի ապրիլի 1-ին է նախապատրաստվում: Հետաքրքիր է, որ Boring Company ընկերությունը կարողացել է մոտ 300.000 դոլար վաստակել իր ապրանքանիշով գլխարկների վաճառքից 2017-ի հոկտեմբեր-նոյեմբերին, երբ վաճառվեց 15.000 նմուշ: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |