Լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանը հերթական պարգևն է ստացել![]() 27 հունվարի 2018 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանը հերթական պարգևին է արժանացել: Նա պարգևատրվել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության «Հետախուզությունում ծառայության համար» կրծքանշանով: Մոսկվայում պարգևը Գոհար Վարդանյանին է հանձնել ՀՀ ԱԱԾ գեներալ-մայոր Գարեգին Մխիթարյանը: Պարգևատրման մասին հրամանագիրը ԱԱԾ ղեկավար Գեորգի Կուտոյանը ստորագրել էր դեռևս 2017-ի մարտին: 2017-ին Ռուսաստանի հազվագյուտ ալմաստը Ռուսաստանի անլեգալ հետախուզության 95-ամյակի կապակցությամբ անվանակոչվեց Գևորգ և Գոհար Վարդանյանների անունով: Ալմաստը պահվում է ՌԴ պետական գանձարանում: Վարդանյանների պատվին անվանակոչված ալմաստը եզակի է նրանով, որ երկու սերտաճած ալմաստից է բաղկացած՝ դա բացառիկ երևույթ է բնության մեջ, 16 տարեկանում Գոհար Վարդանյանը դարձել է իր ապագա ամուսնու և զինակից ընկերոջ Գևորգ Վարդանյանի հակաֆաշիստական խմբի անդամը: Եվ եթե «Թեթև հեծելազոր» խմբի այն ժամանակ տակավին պատանի անդամների մասին, որոնք օգնեցին ձերբակալել Աբվերի դիվերսանտներին և կանխել Թեհրանում Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի դեմ մահափորձը, լավ է հայտնի, ապա անլեգալ Վարդանյանների հետագա գործունեությունը մինչ օրս փակ է: Հետախուզական վերջին գործուղումից Վարդանյանները վերադարձել են 1986-ին։ Մի քանի ամիս անց Գոհար Վարդանյանն անցել է թոշակի, իսկ Գևորգ Վարդանյանն իր ծառայությունը շարունակել է մինչև 1992-ը:ծ Գոհար Վարդանյանն օպերտիվ աշխատանք է կատարել ավելի քան 30 տարի, իսկ ընդհանուր աշխատանքային ստաժը 47 տարուց ավելի է: Թոշակի անցնելով` Գոհար Վարդանյանը շարունակում է մեծ աշխատանք կատարել երիտասարդ մասնագետների պատրաստման գործում` փոխանցելով նրանց իր հարուստ փորձը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |