«Գահերի խաղի» աստղը բացահայտել էր վերջին եթերաշրջանի պրեմիերայի ամիսը![]() 27 հունվարի 2018 - 16:48 AMT PanARMENIAN.Net - «Գահերի խաղը» հեռուստասերիալում Արիա Սթարքին մարմնավորող դերասանուհի Մեյսի Ուիլյամսն ակնարկել է, որ սերիալի վերջին՝ 8-րդ եթերաշրջանը կհեռարձակվի 2019 թվականի ապրիլին: Այս մասին գրում է Metro-ն: «Մենք ավարտում ենք դեկտեմբերին, և ապրիլին կհեռարձակվի առաջին սերիան»,- ասել է դերասանուհին: Խոսելով վերջին եթերաշրջանում իր մարմնավորած կերպարի շուրջ զարգացումներից, դերասանուհին ասել է՝ ցանկանում է, որ Արիա Սթարքը հրաժարվի վրեժխնդրության մտադրությունից և վերագտնի իր խաղաղությունը: Ավելի վաղհեռուստասերիալը թողարկող HBO կաբելային հեռուստաալիքը հայտարարել էր, որ մեծ մասսայականություն վայելող «Գահերի խաղը» ամերիկյան հեռուստասերիալի վերջին` 8-րդ եթերաշրջանը կհեռարձակվի 2019 թվականին: Հեռարձակման կոնկրետ ժամկետները չէին նշվում: Եթերաշրջանը բաղկացած կլինի 6 սերիայից: «Գահերի խաղն» ամերիկյան գրող Ջորջ Մարթինի «Սառցի և հրի երկը» ստեղծագործության էկրանավորումն է: Նրա կարևորագույն սյուժետային գծերը պատմում են միջնադարյան Եվրոպան հիշեցնող աշխարհում մի քանի իշխանական տոհմերի մրցակցությունից սկսված քաղաքացիական պատերազմի, տապալված արքայական դինաստիայի ներկայացուցչի` իշխանությունը վերականգնելու փորձերի ու ողջ մարդկությանը սպառնացող գերբնական ուժի և դրան դիմակայող զինվորականների մասին: Սերիալը համաշխարհային հեռուստատեսության պատմության ամենաբարձր վարկանիշներն ունեցող կինոստեղծագործություններից է: Սերիալի նախավերջին` 7-րդ եթերաշրջանը հեռարձակվել էր 2017 թվականին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |