Իրաքցի երեխաների սրտի վիրահատությունները կարող են ՀՀ-ում անցկացվել![]() 27 հունվարի 2018 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Իրաքցի երեխաների սրտի վիրահատությունները կարող են Հայաստանում անցկացվել: Այդ մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, որը հունվարի 26-ին ընդունել էր ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալիա Մ. Սալմանին։ ՀՀ և Իրաքի առողջապահության ոլորտի ղեկավարները վերջին տարիներին փոխայցելություններ են կատարել, համատեղ պլաններ մշակել։ Իսկ 2012 թվականի սեպտեմբերի 6-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ «Իրաքցի մեր գործընկերները հետաքրքրված էին ինչպես մասնագետների, այդ թվում՝ բուժքույրերի և բուժակների Հայաստանում վերապատրաստումով, այնպես էլ մեր երկրում իրաքցի երեխաների սրտի վիրահատությունների կազմակերպումով»,-նշել է Սերգեյ Խաչատրյանը։ Ալիա Մ. Սալմանն ասել է, որ Իրաքն այժմ ջանքեր է գործադրում երկրի վերակառուցման և բոլոր ոլորտներում բնականոն կյանքի վերականգնման ուղղությամբ։ Այս ենթատեքստում կարևորվում է համագործակցության խորացումն ու ընդլայնումը նաև առողջապահության ոլորտում։ Նա խնդրել է փոխնախարար Սերգեյ Խաչատրյանին ոլորտի հայաստանցի արտադրողներին և ներկրողներին փոխանցել իր երկրի կառավարության հորդորը Իրաքում հայտարարվող միջազգային մրցույթներին մասնակցելու վերաբերյալ։ «Մենք կարևորում ենք ոչ միայն իրաքցի մասնագետների վերապատրաստումը Հայաստանում, համատեղ մյուս ծրագրերը, այլև ոլորտի հայ արտադրողների և ներկրողների մասնակցությունը պատերազմից հետո առողջապահական համակարգի վերականգնման գործում»,-ընդգծել է Ալիա Մ. Սալման` ներկայացնելով առաջիկայում Բաղդադում և Քուվեյթում կայանալիք միջազգային ցուցահանդես-գիտաժողովները։ Սերգեյ Խաչատրյանը վստահեցրել է, որ հայ գործընկերներին կտեղեկացնի և կհորդորի մասնակցել այդ միջոցառումներին, հայտնում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ Երկուստեք կարևորվել է 2012 թվականի սեպտեմբերի 6-ին Երևանում ստորագրված փոխըմբռնման Հուշագրի գործողության ժամկետի երկարացումը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |