Ռուսաստանում 1,6 կգ քաշով զմրուխտ են գտել![]() 29 հունվարի 2018 - 14:32 AMT PanARMENIAN.Net - 1,6 կգ քաշով զմրուխտ են գտել Ռուսաստանում՝ Ուրալի Մալիշևի հանքավայրում: Այդ մասին հայտնում է ՌԴ Սվերդլովսկի շրջանի տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտը: Ըստ մասնագետների, նման գտածոներ լինում են 10 տարին մեկ, գրում է ՌԻԱ Նովոստին: Նշվում է, որ քարը ժամանակին են նկատել և հանել են հորատանցքից՝ պահպանելով նախնական տեսքը: Կիսաթափանցիկ բաց կանաչ քարն արդեն գնահատել են Ռուսաստանի Գոխրանի մասնագետները՝ ըստ որակի այն դասվում է 2-րդ կարգին, ըստ գույնի՝ նույնպես: Ըստ նախնական գնահատականի, արժեքը գերազանցում է 4 մլն ռուբլին: Նոր հայտնաբերված զմրուխտը դեռ անուն չունի: Մալիշևի ավանի հանքավայրը զմրուխտների ամենամեծ հանքավայրն է Եվրոպայում և միակը Ռուսաստանում: Տարեկան ձեռնարկությունը մշակում է 93.700 տոննա հանքանյութ: Ամեն օր արդյունահանվում է մոտ 1,5 կգ զմրուխտ, 30 կգ բերիլ, 100գ ալեքսանդրիտ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |