Գորան Բրեգովիչը Երևանում համերգ կտա![]() 29 հունվարի 2018 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Արևելյան Եվրոպայում մեծ ճանաչում ունեցող երաժիշտ և կոմպոզիտոր Գորան Բրեգովիչը համերգով հանդես կգա Հայաստանում: Հայտնի երաժշտի համերգը տեղի կունենա ապրիլի 16-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Տոմսերն արդեն վաճառվում են: Տոմսերի գինը 3000-30.000 դրամ է: Համերգի կազմակերպիչներն են Mezzo Production-ը և ՀՀ մշակույթի նախարարությունը: Բրեգովիչն առաջին անգամ համերգ է տվել Հայաստանում 2010-ին «Երևանյան հեռանկարներ» երաժշտական փառատոնի շրջանակում: Ծրագիրը կոչվում էր «Ալկոհոլ»: 2012-ին նա համերգ է տվել Երևանում իր «Հարսանիքների և թաղումների նվագախմբի» հետ: Գորան Բրեգովիչը հայտնի երաժիշտ է և երգահան։ Հանդիսանում է Էմիր Կուստուրիցայի գրեթե բոլոր հանրահայտ ֆիլմերի երաժշտության հեղինակը, որոնց թվում են «Սև կատու, սպիտակ կատու», «Գնչուների ժամանակը», «Արիզոնյան երազանք», «Անդերգրաունդ» ֆիլմերը։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |