Facebook-ն օգտատերին ավելի շատ տեղական նորություններ ցույց կտա![]() 30 հունվարի 2018 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Facebook սոցցանցը նախապատվությունը տալու է տեղական նորություններին: Այդ մասին հայտնել է սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն իր ֆեյսբուքյան էջում: «Մեր նոր թարմացումն այսօր տեղական աղբյուրների առաջխաղացումն է: Մարդիկ մշտապես մեզ ասում են, որ կցանկանային ավելի շատ տեղական նորություններ տեսնել սոցցանցում: Տեղական նորություններն օգնում են մեզ հասկանալ խնդիրները, որոնք կան մեր ընկերակցություններում և ազդում են մեր կյանքի վրա»,-ասել է Ցուկերբերգը, գրում է ՏԱՍՍ-ը: Նա նաև հավելել է, որ այդ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն սոցցանցի ամերիկյան հատվածում: Հունվարի 19-ին Ցուկերբերգն ազդարարեց նոր մեխանիզմի ներմուծումը, որով սոցցանցի օգտատերերը կկարողանան իրենք ազդել նորությունների որակի վրա այդ սոցցանցում՝ գնահատելով աղբյուրների հավաստիությունը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |