Եվրոպացի պաշտոնյա. ՀԱԷԿ-ը հնարավորինս շուտ պետք է փակել![]() 30 հունվարի 2018 - 13:07 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Դիրկ Լորենցը կարծում է, որ Մեծամորի ատոմակայանը հնարավորինս շուտ պետք է փակել: «Մենք հավատացած ենք, որ պետք է հնարավորինս շուտ փակվի ատոմակայանը, քանի որ հնարավոր չէ այն բարելավել այնպես, որպեսզի ամբողջովին համապատասխանի անվտանգության միջազգային պահանջներին», - լրագրողներին է ասել Լորենցը, հայտնում է Aysor.am-ը Երևանում մեկնարկել է էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողության և քաղաքացիական պաշտպանության հարցերով ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի 5-րդ նիստը։ «Միևնույն ժամանակ, մենք հասկանում ենք, որ Հայաստանի համար կարևոր է էներգետիկ անվտանգությունը: Դա պետք է հաշվի առնել։ Ներկայումս Հայաստանի հետ ԵՄ-ն աշխատում է ատոմակայանի անվտանգության բարելավման ուղղությամբ», - ասել է Դիրկ Լորենցը։ Նա նշել է, որ Ֆուկուսիմայի ողբերգական դեպքից հետո ԵՄ-ում գտնվող ատոմակայանների սթրես-թեսթեր են անցկացվել, այդպիսին նաև Հայաստանն է իրականացրել։«Այժմ կարևոր է այդ թեստերի արդյունքները կյանքի կոչել, այսինքն, անել այն, ինչ հնարվոր է այս ատոմակայանի անվտանգության մակարդակը բարձրացնելու համար», - ասել է Լորենցը: ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրն իրականացվում է Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագով տրամադրված 270 մլն դոլար վարկային և 30 մլն դոլար դրամաշնորհային միջոցների հաշվին։ Սարքավորումների փոխարինման աշխատանքները կմեկնարկեն 2018թ. նախատեսվող պլանային նախազգուշական վերանորոգման ընթացքում։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |