«Գահերի խաղի» աստղը հերքել է վերջին եթերաշրջանի պրեմիերայի ամսվա մասին լուրը![]() 31 հունվարի 2018 - 14:56 AMT PanARMENIAN.Net - «Գահերի խաղը» հեռուստասերիալում Արիա Սթարքին մարմնավորող դերասանուհի Մեյսի Ուիլյամսը Twitter-ի իր միկրոբլոգում հերքել է, որ ինքն ասել է, թե սերիալի վերջին՝ 8-րդ եթերաշրջանը կհեռարձակվի 2019 թվականի ապրիլին: Դերասանուհու խոսքով՝ բրիտանական Metro պարբերականը մեջբերում է արել իր մի քանի տարի առաջ տված հարցազրույցից: ««Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի առաջին հեռարձակման ամսվա մասին այդ «ﬔջբերումը», որը ես ենթադրաբար տվել եմ, ամբողջությամբ սխալ է և վերցված է այն հարցազրույցից, որը ես տվել եմ մի քանի տարի առաջ», - գրել է Ուիլյամսը: Ավելի վաղ, բրիտանական Metro-ն գրել էր, որ Մեյսի Ուիլյամսն ասել է, թե վերջին եթերաշրջանի պրեմիերան լինելու է 2019 թվականի ապրիլին: Հեռուստասերիալը թողարկող HBO կաբելային հեռուստաալիքը հայտարարել էր, որ մեծ մասսայականություն վայելող «Գահերի խաղը» ամերիկյան հեռուստասերիալի վերջին` 8-րդ եթերաշրջանը կհեռարձակվի 2019 թվականին: Հեռարձակման կոնկրետ ժամկետները չէին նշվում: Եթերաշրջանը բաղկացած կլինի 6 սերիայից: Սերիալի նախավերջին` 7-րդ եթերաշրջանը հեռարձակվել էր 2017 թվականին Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |