Փարիզի քաղաքապետը մեդալ է հանձնել Կարո Փայլանին![]() 1 փետրվարի 2018 - 12:14 AMT PanARMENIAN.Net - Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին պարգևատրել է VERMEILLE մեդալով: Փարիզում կայացած արարողությանը մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, կառավարության անդամներ, նախարարներ, մտավորականության և հոգևորականության ներկայացուցիչներ: Նախագահ Մակրոնն իր ելույթում կարևորել է Կարո Փայլանի դերը թուրքական խորհրդարանաում և երախտագիտություն է հայտնել նրա գործունեության համար, գրում է Nouvelles d’Arménie Magazine-ը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունվարի 30-ին մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ընթրիքին և խոստացել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ներառել Ֆրանսիայի օրացույցում: Ամենամյա ավանդական ընթրիքին ներկա են եղել Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Կարո Փայլանը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Լիոնի քաղաքապետ Գևորգ Քեփենեկյանը, կառավարության անդամներ, խորհրդարանականներ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների ղեկավարներ և այլոք: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |