Telegram-ն անհետացել է AppStore-ից![]() 1 փետրվարի 2018 - 13:00 AMT PanARMENIAN.Net - Telegram մեսենջերը և դրա ադապտացված Telegram X տարբերակն անհետացել են AppStore հավելվածների խանութից: Այդ մասին հայտնում են սոցցանցերի օգտատերերը: Հավելվածի հեղինակ Պավել Դուրովը պարզաբանել է, որ ստեղծված վիճակը կապված է աննշան խնդիրների հետ և սխալը շուտով կշտկվի: Ընդ որում նա չի բացահայտել խափանման պատճառը, գրում է Lenta.ru-ն: Հունվարի 8-ին ԶԼՄ-ներն իմացան, որ Telegram-ն իր բլոկչեյնն ու Gram կրիպտոարժույթը կունենա 2018-ի մարտին: Կրիպտոարժույթի թողարկման համար ընկերությունը ICO (Initial Coin Offering, տոկենների առաջնային տեղաբաշխում) կանցկացնի: Ըստ TechCrunch-ի, մեսենջերը 3-5 մլրդ դոլար կներգրավի: Հղումներ թեմայով. Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |