Արմեն Սարգսյանը Մոսկվա է մեկնել. Հայ համայնքի հետ կհանդիպի![]() 1 փետրվարի 2018 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը փետրվարի 1-ին մեկնել է Մոսկվա: Այնտեղ նա հանդիպում կունենա Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Առաջիկա օրերին Արմեն Սարգսյանը հանդիպումներ կանցկացնի նաև հայկական այլ համայնքներում, հայտնում է թեկնածուի մամուլի գրասենյակը: Սարգսյանը շարունակում է հանդիպումների շարքը քաղաքական ուժերի, ազգային կառույցների, հասարակության տարբեր հատվածներն ընդգրկող կազմակեպությունների ներկայացուցիչների ու անհատների հետ։ Մարտի 2-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու, Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը պաշտոնը ստանձնելու պատրաստակամության վերաբերյալ իր որոշումը կայացնելու է բոլոր քաղաքական ուժերի և հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո: 4-րդ նախագահին ընտրելու է խորհրդարանը։ Ընդդիմադիր ԵԼՔ խմբակցության թեկնածուն է պատգամավոր, իրավաբան Արտակ Զեյնալյանը, այլ խմբակցություններ թեկնածու չեն առաջադրել։ Ընթերցեք նաև.Վազգեն Սարգսյանի եղբայրը հրապարակել է Արմեն Սարգսյանի նամակը ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |