Բրիտանացի լորդը հրաժարական է տվել մի քանի րոպեով ուշանալու համար (վիդեո)![]() PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ Մայքլ Բեյթսը ուշացել է խորհրդարանի նիստից՝ ապա շատ արագ ներողություն է խնդրել և հայտարարել, որ հրաժարական է տալիս: Ըստ նրա, նույնիսկ մի քանի րոպե ուշացումը կարգապահական խախտում է, որի համար նա պետք է պատիժ կրի: Լորդի ելույթի ավարտին լորդերի պալատը սկսել է աղմկել և չի ընդունել Բեյթսի հրաժարականի որոշումը, գրում է TJ-ն: «5 տարի, երբ ես պատասխանում էի խորհրդարանի հարցերին կառավարության անունից, ինձ թվում էր, որ մենք պետք է պահպանենք հարգանքի և քաղաքավարության ամենաբարձր չափանիշները: Ես շատ եմ ամաչում, որ տեղում չէի, ուստի առաջարկում եմ վարչապետին ընդունել իմ հրաժարականը; Ներողություն եմ խնդրում»,-ասել է նա: Սակայն Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հրաժարավել է ընդունել Բեյթսի հրաժարականը՝ նրա այդ արձագանքն «ավելորդ» համարելով, իսկ նրան անվանելով բարեխիղճ քաղաքական գործիչ; Բեյթսը զբաղեցնում է այդ պաշտոնը 2008 թվականից: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |