ՀՀ հավաքականը ընկերական հանդիպումներ կունենա Լիտվայի և Էստոնիայի հետ![]() 1 փետրվարի 2018 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականը մարտի 24-ին Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Էստոնիայի թիմի հետ: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը: Մարտի 27-ին Հայաստանի ընտրանին Երևանում կխաղա նաև Լիտվայի հավաքականի հետ: Հայաստանի ազգային հավաքականը նախապատրաստվում է Ազգերի լիգայի խաղարկությանը, որը նոր մրցաշար է ֆուտբոլում: Այն մեկնարկում է 2018-ին: Եվրոպայի ֆուտբոլի հավաքականները բաժանվել են 4 լիգայի, որոնք, իրենց հերթին, բաժանվել են 4 խմբի: Յուրաքանչյուր լիգայի հաղթողը 2020թ. Եվրոպայի առաջնությանը մասնակցելու ուղեգիր կստանա: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |