ANCA. ԱՄՆ-ն պետք է ընդարձակեն Լեռնային Ղարաբաղի հետ երկխոսության մակարդակը 6 մարտի 2008 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ANCA) տեղեկացրել է ԱՄՆ Կոնգրեսին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հարձակման մասին եւ հայտարարել է, որ Ադրբեջանը սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ շահերի համար, որը պաշտպանում է խաղաղությունն ու կայունությունը Կովկասում: ANCA-ն կոնգրեսմեններին դիմելիս ներկայացնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի խոսքերն այն մասին, որ «Ադրբեջանը կօգտագործի իր ողջ ռազմական մեքենան, ինքնաթիռներն ու տեխնիկան իր տարածքն ազատագրելու համար եւ նա պատրաստ է անել դա»:ANCA-ի նամակում, որը տարածվել է Ներկայացուցիչների պալատի սենատորների եւ անդամների շրջանում, Լեռնային Ղարաբաղին աջակցելու կոչ կա, որը գնում է ժողովրդավարության եւ առաջընթացի ճանապարհով: Նամակում նաեւ նշվում է, որ Ադրբեջանը պետք է պատասխանատվություն կրի ռազմատենչ հայտարարությունների եւ Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված ռազմական գործողությունների համար: «ԱՄՆ-ն պետք է ընդարձակեն Լեռնային Ղարաբաղի հետ երկխոսության մակարդակը»,- ընդգծվում է փաստաթղթում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |