ՌԴ ՆԳՆ․ Երկրում մոտ 230.000 հայ «խոպանչի» կա

ՌԴ ՆԳՆ․ Երկրում մոտ 230.000 հայ «խոպանչի» կա

PanARMENIAN.Net - 2017 թվականին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել 25.144 հայաստանցի: Այս մասին հաղորդում է ՌԴ ներքին գործերի նախարարությունը:

Նշված ժամանակաշրջանում 657 հազար հայաստանցի միգրացիոն հաշվառման է կանգնել, 342 հազարը դուրս եկել հաշվառումից, այսինքն, դեկտեմբերի դրությամբ երկրում էր գտնվում մոտ 265 հազար միգրանտ (ներառյալ՝ արտագնա աշխատանքի մեկնողները)։ 232 հազար մարդ նշել է, որ գտնվում է ՌԴ-ում աշխատանքի նպատակով։

Եվս 143 հազար քաղաքացի մշտական կամ ժամանակավոր բնակության թույլտվություն ունեն։

2016 թվականին ռուսական անձնագիր ստացած հայաստանցիների թիվը կազմել է 22.264, 2015-ին՝ 18.653:

2015-ի դեկտեմբերի տվյալներով Ռուսաստանում էր գտնվում ՀՀ մոտ 488.500 քաղաքացի: Նրանցից 321.700-ը տղամարդ է, 166.800-ը` կին: ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների մեծ մասը (394.600 մարդ) աշխատունակ է` 18-59 տարեկան:

Հարևան Ադրբեջանից 2017 թվականին ՌԴ քաղաքացի է դարձել 10.394 մարդ, իսկ Վրաստանից՝ 2535:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---