ԼՂՀ ԱԳՆ-ն կաջակցի ԵԱՀԿ առաքելությանը ճգնաժամ-դիտարկում անցկացնելու հարցում 6 մարտի 2008 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Մարտի 6-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը դիմել էր ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակ` պահանջելով ճգնաժամ-դիտարկում անցկացնել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գոտու Լեւոնարխ բնակավայրի մերձակայքում, ուր մարտի 3-ի լույս 4-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը կոպտորեն խախտել էին կրակի դադարեցման ռեժիմը: Ի պատասխան` ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը նոտա է հղել ԼՂՀ ԱԳՆ` խնդրելով աջակցել մարտի 7-ին ճգնաժամ-դիտարկում անցկացնելու հարցում: ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը պատրաստակամություն է հայտնել օժանդակել ճգնաժամ-դիտարկման կազմակերպմանն ու անցկացմանը եւ ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը: Ադրբեջանական կողմից դիտարկման խումբը կգլխավորի ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |