Վարչապետ. ՀՀ-ում ՏՏ ոլորտը տարեկան 25% աճ է արձանագրում![]() 2 փետրվարի 2018 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Վերջին տարիներին Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը տարեկան մոտ 25% աճ է արձանագրում: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այսպիսի հայտարարություն է արել վարչապետ Կարեն Կարապետյանը Ալմաթիում կայացած «Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում» համաժողովին: Վարչապետն ասել է, որ չնայած 2017 թվականի արդյունքները դեռևս չեն ամփոփվել, բայց ակնկալվում է ոլորտում մոտ 28-30% աճ: «Հայաստանի թվային օրակարգի համաձայն՝ մինչև 2030-ը «պետություն-բիզնես» ծառայությունների գծով մտադիր ենք հասնել 100%-անոց ցուցանիշի և 80 %-անոց թվային փոխգործակցության «պետություն-բիզնես» ծառայությունների գծով»,- հայտարարել է Կարեն Կարապետյանը: Նա ընդգծել է նաև, որ Հայաստանում թվային վերափոխումը միակ հնարավորությունն է՝ կարճ ժամանակահատվածում դառնալու արդյունավետ կառավարմամբ և տնտեսությամբ երկիր: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |