Փարիզի ահաբեկչությունը կանխած հայը Քլինթ Իսթվուդի ֆիլմում կմարմնավորի ինքն իրեն (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Սորբոնի համալսարանի ծագումով հայ դասախոս Մարկ Մուղալյանը մարմնավորում է ինքն իրեն 2015 թվականին Ամստերդամ-Փարիզ ճեպընթացում իր մասնակցությամբ կանխված ահաբեկչական գործողության մասին պատմող՝ ամերիկացի ռեժիսոր Քլինթ Իսթվուդի 15:17 to Paris ֆիլմում: Այս մասին գրում է The Armenian Weekly պարբերականը: The 15:17 to Paris-ի պրեմիերան տեղի կունենա փետրվարի 9-ին: Նշվում է, որ ֆիլմում նկարահանվել է նաև Մուղալյանի կին Իզաբել Մուղալյանը, որը կանխված ահաբեկչական գործողության օրը նույնպես եղել է գնացքում: Ավելի վաղ հայտնել էինք, որ ամերիկյան Warner Bros. Pictures կինոարտադրող ընկերությունը հրապարակել է ֆիլմի թրեյլերը: 2015 թվականի օգոսոտոսի 21-ին Փարիզից Ամստերդամ շարժվող ճեպընթացի ուղևոր Մարկ Մուղալյանը առաջինն էր, որ նկատում է 25-ամյա մարոկկացի ահաբեկիչ Սյուբա ալ-Քազանին, ով իր Կալաշնիկով տեսակի ինքնաձիգից հասցնում է կրակել ուղևորներից մեկի վրա և վիրավորել նրան: Մուղալյանը փորձում է վնասազերծել ահաբեկչին ու խլել նրանից հրազենը: Սակայն ահաբեկիչը կրակում է Մուղալյանի վրա և վիրավորում նրան: Օգնության են հասնում ճեպընթացի երեք ամերիկացի ուղևոր, որոնց հաջողվում է վնասազերծել ահաբեկչին: Մուղալյանն իր սխրանքի համար Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից պարգևատրվել է Պատվո լեգեոնի սպայական շքանշանով: Ավելի վաղ շքանշանով պարգևատրվել էին նաև ահաբեկչի վնասազերծմանը մասնակցած երեք ԱՄՆ քաղաքացին և մեկ բրիտանացի: Photo. The Telegraph ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |