Իրանը մտադիր է ընդլայնել դեպի ՀՀ ոչ նավթային արտահանումը

Իրանը մտադիր է ընդլայնել դեպի ՀՀ ոչ նավթային արտահանումը

PanARMENIAN.Net - Իրանը մտադիր է ընդլայնել ոչ նավթային արտադրանքի արտահանումը դեպի Հայաստան: Այս մասին իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ, Երևանում հայտարարել է ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Քազեմ Սաջադին:

«Իրանի դեպանատունը ջանք չի խնայի Երևանի և Թեհրանի միջև առևտրաշրջանառության խթանման ուղղությամբ», - ասել է դեսպանը Երևանում իրանցի գործարարների և արտադրողների հետ հանդիպման ընթացքում:

Նա նշել է նաև, որ Հայաստանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացումն առաջնահերթություն է Իրանի համար:

Հանդիպմանը քննարկվել են Իրանից ՀՀ արտահանման և տնտեսական համագործակցության զարգացման ուղիները:

Իրանը, 2017 թվականի մարտի 21-ից ի վեր, 250 մլն խորանարդ մետր բնական գազ է արտահանել Հայաստան: Նույն ժամանակահատվածում յուրքանչյուր 1 խմ գազի դիմաց Հայաստանից 3,2 կՎտ էլեկտրաէներգիա է ստացել: 2016-ին Իրանը Հայաստանին 365 մլն խմ գազ է մատակարարել:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---