ՀՀ-ում կտրուկ նվազել է ինքնասպանությունների թիվը![]() 3 փետրվարի 2018 - 16:15 AMT PanARMENIAN.Net - 2015-2017 թվականներին Հայաստանում ինքնասպանությունների թիվը նվազել է 24%-ով: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում ինքնասպանությունների թիվը կազմել է 560: Եթե 2015-ին երկրում ինքնասպանություն է գործել 208, իսկ 2016-ին` 195 հոգի, ապա 2017-ին այդ թիվ կազմել է 157: Ինքասպանություն գործած արական սեռի ներկայացուցիչների թիվը 432 է, ինչը ընդհանուր դեպքերի 77%-ն է կազմում: Կանանց շրջանում երեք տարում գրանցվել է ինքնասպանության 128 դեպք: Հաշվետու ժամանակահատվածում ինքնասպանություն գործածների կեսից ավելին՝ մոտ 56%-ը, 30-65 տարեկաններն են: Երեք տարում կտրուկ՝ 21%-ով, նվազել է նաև ինքնասպանության փորձերի թիվը: 2015-ին կատարվել է ինքնասպանության 514, 2016-ին՝ 440, 2017-ին՝ 405 փորձ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |