Հետազոտություն. Բջջային հեռախոսները չեն վնասում մարդու առողջությանը 5 փետրվարի 2018 - 14:05 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Առողջության ազգային ինստիտուտի հետազոտության արդյունքները չեն հաստատել, որ բջջային հեռախոսները կարող են վնաս հասցնել մարդու առողջությանը: Թեև առնետների մոտ ռադիոճախային ճառագայթման ազդեցության ժամանակ ավելանում է ԴՆԹ վնասման և ուռուցքների առաջացման ռիսկը, փորձագետները նշում են, որ չի կարելի մարդկանց համար ճշմարիտ համարել կրծողների վրա անցկացված փորձերի արդյունքները, գրում է Lenta.ru-ն Science Alert-ի վրա հղումով: Փորձի ժամանակ օգտագործվել է մոտ 3000 առնետ, որոնց տեղադրել են հատուկ խցիկներում՝ 2G և 3G բջջայինների իմիտացիայով ռադիոճառագայթման աղբյուրի մոտ: Կենդանիներն այդ ազդեցության են ենթարկվել օրական 9 ժամ: Ճառագայթման ամենացածր մակարդակները գերազանցել են թույլատրելի չափերը, որոնք մարդիկ սովորաբար ստանում են գաջեթներից օգտվելիս: Կրծողների պարագայում ավելացել է ուռուցքների զարգացման ռիսկը, սակայն հետազոտողները պնդում են, որ պարզ չէ՝ արդյոք պատճառը ռադիոճառագայթումն է: Ինչպես նշում են գիտնականները, թեև այն առնետների քանակը, որոնց մոտ ուռուցքներ են առաջացել նյարդային հյուսվածքներում, ավելացել է, հսկիչ խմբի առնետների համեմատ, տարբերությունը կարող է զուտ վիճակագրական թերացում լինել: Պաթոլոգիաներ են հայտնաբերվել ոչ միայն ուղեղում, այլ նաև մի շարք այլ օրգաններում, սակայն, այս դեպքում ևս գիտնականները կասկածում են, որ պատճառը ճառագայթումն է: Ռադիոհաճախականության նույնիսկ ամենաբարձր չափաբաժիններն, ըստ գիտնականների, լուրջ ազդեցություն չեն գործել փորձին մասնակցող առնետների առողջության վրա: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |