Դոն Լինչ. Կոսովոն կարող է նախադեպ դառնալ Լեռնային Ղարաբաղի նման հակամարտությունների համար

PanARMENIAN.Net - Չնայած նրան, որ Կոսովոյի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները տարբերվում են միմյանցից, Կոսովոն կարող է նախադեպ դառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության նման հակամարտությունների համար: Այդ մասին Բաքվում կայացած ՆԱՏՕ-ի «Ռոուզ Ռոուդ» սեմինարում ունեցած իր ելույթում հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարության ներկայացուցիչ Դոն Լինչը: Ընդգծելով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը` Դ.Լինչը նշել է, որ հակամարտության շարունակությունը նոր զոհեր կբերի: «Մենք պետք է ստիպենք կողմերին նստել բանակցությունների սեղանի շուրջ»,-նշել է նա: Իր հերթին, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովի քաղաքական կոմիտեի նախագահ Մարկուս Մերկելն ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը կարեւոր է նաեւ Ադրբեջանի ժողովրդավարական եւ տնտեսական զարգացման տեսակետից, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակոլությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---