ՀՀ-ն 11 կետով նահանջել է տնտեսական ազատության 2018-ի վարկանիշում![]() 6 փետրվարի 2018 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը տնտեսական ազատությամբ 44-րդ հորիզոնականն է զբաղեցրել աշխարհի 180 երկրի շարքում: Ամերիկյան Heritage հիմնադրամի «Տնտեսական ազատության ինդեքս 2018» զեկույցի համաձայն՝ երկիրը 2017 թվականի վարկանիշի համեմատ նահանջել է 11 սանդղակով: Հայաստանն ընդգրկվել է չափավոր ազատ տնտեսություն ունեցող երկրների խմբում: Նույն խմբում են նաև Թուրքիան՝ 58-րդ տեղ, և Ադրբեջանը` 67-րդ: Վրաստանը հիմնականում ազատ տնտեսություն ունեցող երկրների խմբում է՝ 16-րդ հորիզոնականով: Իրանը 156-րդն է վարկանիշում: Վարկանիշը գլխավորում է Հոնկոնգը, որին հաջորդում են Սինգապուրը, Նոր Զելանդիան, Շվեյցարիան, Ավստրալիան, Իռլանդիան, Էստոնիան, Միացյալ Թագավորությունը, Կանադան և Արաբական Միացյալ Էմիրությունները: Ռուսաստանը գտնվում է 107-րդ հորիզոնականում: Հայաստանը 70,3 ցուցանիշով 33-րդ տեղն էր զբաղեցրել «Տնտեսական ազատություն 2017» վարկանիշում աշխարհի 180 երկրի շարքում՝ ընդգրկվելով հիմնականում ազատ տնտեսություն ունեցող պետությունների խմբում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |