Երեւանում զանգվածային անկարգությունների մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 53, կալանավորվել 16 մարդ 7 մարտի 2008 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ին Երեւանում զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 53, կալանավորվել 16 մարդ: Նախաքննության ընթացքում հարցաքննվել է 350 վկա, որոնցից 300-ը եղել են ընդդիմության ապօրինի ակցիաների անմիջական մասնակիցները: Այսօր այդ տվյալները Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ներկայացրել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Նա հաղորդել է, որ հատուկ ստեղծված քննչական խումբը եւ առանձին բաժանմունքները, որ քննում են գործի հանգամանքները, կարճ ժամանակում հասավ լավ արդյունքների: Մասնավորապես, ուսումնասիրվում եւ գործին են կցվում բոլոր էական ապացույցներն ու նյութերը: «Ըստ նախնական տվյալների կարելի է ասել, որ ապօրինի հանրահավաքների եւ դրանց հետեւած զանգվածային անկարգությունների մասնակիցների բոլոր գործողությունները կազմակերպված էին նախապես եւ ղեկավարվում էին մեկ կենտրոնից: Կան վկաների ցուցմունքներ, որոնք մանրամասն պատմում են, թե ինչպես են բաժանվել մահակներ եւ տարբեր հատուկ միջոցներ, ինչպես է ալկոհոլ բաժանվել խիզախության համար: Բոլոր այդ նյութերը հրապարակվել են եւ դուք կարող եք ծանոթանալ դրանց բաց դատական նիստերի ժամանակ»,-հայտարարել է Աղվան Հովսեփյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |