ԱՄՆ ֆիննախն արձագանքել է կոնգրեսականների՝ ՀՀ հետ կրկնակի հարկման համաձայնագրի վերանայման կոչին![]() 7 փետրվարի 2018 - 14:18 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը Կոնգրեսում լսումների ժամանակ հայտարարել է, որ նախարարության աշխատակիցներին կհանձնարարի վերանայել Հայաստանի հետ կրկնակի հարկման մասին համաձայնագիրը: Այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Դևիդ Վալադաոն, Բրեդ Շերմանը և մոտ 30 կոնգրեսական նամակ էին հղել ԱՄՆ ֆինանսների նախարարին՝ կոչ անելով վերաբանակցել Հայաստանի հետ կրկնակի հարկման բացառման մասին համաձայնագիրը: Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ղեկավար Րաֆֆի Համփարյանը երախտագիտություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին խնդրի առնչությամբ ցուցաբերած համառության համար: Նա հույս է հայտնել, որ ֆինանսների նախարարությունը այս ուղղությամբ քայլեր կձեռնարկի` վերացնելու այն արգելքները, որոնք գոյութուն ունեն ԱՄՆ-Հայաստան տնտեսական գործակցության ոլորտում: Հայաստանի և ԱՄՆ-ի ﬕջև առևտրի և ներդրուﬓերի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է 2015-ին, ինչը ճանապարհ է բացում կրկնակի հարկման վերացման մասին պայմանագրի ստորագրման համար: ԱՄՆ-ն նման պայմանագրեր ունի Մերձբալթյան երկրների, Մալթայի, Ճամայկայի, Սլովենիայի և այլ երկրների հետ: Հայաստանը նման պայմանագրեր ունի Ավստրիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Չինաստանի, Իտալիայի, Լեհաստանի, Ռուսաստանի, Միացյալ Թագավորության, Նիդերլանդների և այլ երկրների հետ: Photo: AP/REX/SHUTTERSTOCK ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |