Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպմանը Բակո Սահակյանը մեկ անգամ եւս վերահաստատել է ԼՂՀ դիրքորոշումը Ղարաբաղի հարցով10 մարտի 2008 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Մարտի 7-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում զինադադարի խախտման դեպքերի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից շփման գծում իրականացվելիք դիտարկման հետ կապված մի շարք հարցեր: Երկուստեք ընդգծվել է զինադադարի ռեժիմի պահպանման կարեւորությունը եւ իրավիճակի ապակայունացման փորձերի անթույլատրելիությունը: Անդրադարձ է կատարվել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում տիրող իրավիճակին ու հեռանկարներին: Նախագահը մեկ անգամ եւս վերահաստատել է ԼՂՀ իշխանությունների դիրքորոշումը եւ նշել, որ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Նույն օրը դեսպան Անջեյ Կասպրշիկը հանդիպել է նաեւ ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանի հետ, հաղորդում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |