Աթեշյանը նորից Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ է![]() 9 փետրվարի 2018 - 19:02 AMT PanARMENIAN.Net - Արամ աքեպիսկոպոս Աթեշյանը վերադարձել է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնին: Նման որոշում է կայացվել պատրիարքարանի հոգևոր խորհրդի փետրվարի 5-ի նիստում: Այս մասին հայտնում է Ermenihaber կայքը: Պատրիարքարանը կոչ է անում վերադառնալ 2016 թվականի հոկտեմբերի 26-ի կրոնական ժողովից առաջ եղած վիճակին՝ նշելով, որ պատրիաք Մեսրոպ Մութաֆյանի առողջական խնդիրները բավարար հիմք չեն նրան հանգստի ուղարկելու և նոր պատրիարք ընտրելու համար: Կոչ է արվում նաև համայնքի ներսում խաղաղությունը գերադասել անձնական նպատակներից, հեռու մնալ համայնքի փխրուն խաղաղությունը վիրավորող և պառակտող նախաձեռնություններից ու արտահայտություններից: Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի չի կարող կատարել պատրիարքի իր լիազորությունները։ Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում էր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որն ընտրված էր ոչ թե համայնքի, այլ պետության կողմից: 2017-ի փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի նոր տեղապահի ընտրություն: Ընտրություններում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին հաղթած Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, չնայած Աթեշյանի ու պետության կողմից միջամտություններին, ստանձնեց Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնը: Պատրիարքական Նոր ընտրությունները պետք է կայանային դեկտեմբերի 13-ին,սակայն, չկայացան: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |