Իսրայելն իրանական անօդաչու է խոցել, F-16 կորցրել և թիրախներ գրոհել Սիրիայում![]() 10 փետրվարի 2018 - 11:58 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի ՌՕՈւ ուղղաթիռը խոցել է Սիրիայի տարածքից գործարկված իրանական անօդաչու թռչող սարքը, որը հատել է Իսրայելի սահմանը: Ի պատասխան Իսրայելի ՌՕՈւ-ն գրոհել է «իրանական թիրախները Սիրիայում», խոսքն անօդաչուների կառավարման «իրանական համակարգերի» մասին է: Ինքնաթիռների ուղղությամբ գործել է սիրիական ՀՕՊ համակարգը: Արդյունքում Իսրայելի որոշ հյուսիսային շրջաններում միացել էին օդաին տագնապի ազդանշանները՝ սկզբից Բեյթ Շեան քաղաքում, հետո Հոլանի բարձունքների շրջանում: Ոչ ոք չի տուժել, գրում է ՌԲԿ-ն Haaretz-ի վրա հղումով: Գրոհի արդյունքում Իսրայելը մեկ F-16 կործանիչ է կորցրել, օդաչուներին հաջողվել է փրկվել: Ինքնաթիռը խոցել է սիրիական կողմը: Տեղաբնակները բազում պայթյունների ձայներ են լսել և հայնտել են «ինտենսիվ օդային գրոհի մասին Իսրայելի, Սիրիայի և Հորդանանի սահմանին»: «Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի պատասխանել Իսրայելի օդային տարածքը խախտելու փորձերին և գործելու է երկրի ինքնիշխանության ցանկացած խախտում կասեցնելու համար»,- ասել է բանակի ներկայացուցիչը: Ավելի ուշ սիրիական պետական SANA գործակալությունը հաստատել է, որ երկրի ՀՕՊ համակարգը դիմակայել է Իսրայելի գրոհին երկրի կենտրոնում գտնվող ռազմակայանի ուղղությամբ: Ըստ գործակալության, սիրիացիները ևս մեկ ինքնաթիռ են խոցել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |