Մխիթարյան. Վենգերը Մոուրինյոյից բարյացակամ է10 փետրվարի 2018 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը ՄՅՈւ-ից տեղափոխվել է Լոնդոնի «Արսենալ», համեմատել է ակումբների մարզիչներ Ժոզե Մոուրինյոյին և Արսեն Վենգերին: Ըստ Մխիթարյանի, «հրետանավորների» մարզիչն ավելի բարյացակամ վերաբերմունք ունի ֆուտբոլիստների հանդեպ, հայտնում է SFR Sport-ը: «Վենգերի փիլիսոփայությունը լավ ֆուտբոլ խաղալն է, խաղում հաղթելն ու դրանից հաճույք ստանալը: Մոուրինյոն շատ էր պահանջում ֆուտբոլիստներից, ես կասեի, որ նա կոշտ վերաբերմունքով մարզիչ է, շատ դժվար էր: Արսեն Վենգերն ավելի բարյացակամ է: Նա հասկանում է ֆուտբոլիստներին, կարող է մտնել նրանց դրության մեջ: Սա է տարբերությունը»,-ասել է Մխիթարյանը: Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-«Էվերթոն» խաղի առաջին խաղակեսում 2 գոլային փոխանցում է կատարել, նպաստելով առաջին ու 4-րդ գոլերին, որոնք խփեցին Աարոն Ռեմսին ու Պիեր Էմերիկ Օբամեյանգը։ Երկրորդ խաղակեսում «Էվերթոնը» կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն 74-րդ րոպեին Մխիթարյանի հերթական փոխանցումից հետո Ռեմսին խփեց իր երրորդ գնդակը՝ հաշիվը 5:1 դարձնելով։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |