ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը կքննարկվի մարտին![]() 12 փետրվարի 2018 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի հարցը քննարկվելու է մարտին նախատեսվող միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ: Aysor.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։ «Չեմ հիշում այնպիսի միջկառավարական հանձնաժողովի նիստ, որտեղ այս հարցը բարձրացրած չլինենք: Մենք վստահ ենք, որ այդ համաձայնագրի բացակայությունը խոչընդոտում է տնտեսվարող սուբյեկտների կողմից դրական որոշումներ կայացնելուն», - ասել է նախարարը, նշելով, որ հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ, քննարկել են այդ հարցերը: «Հայաստանի համար կարևորվում է կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր ունենալ ԱՄՆ-ի հետ, եթե մենք ցանկանում ենք ընդլայնել մեր տնտեսական կապերը»,- ասել է Արամյանը, տեղեկացնելով, որ ԱՄՆ-ում իր գործընկերն արդեն առաջին դրական արձագանքը տվել է: Ավելի վաղ, ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը Կոնգրեսում լսումների ժամանակ հայտարարել էր, որ նախարարության աշխատակիցներին կհանձնարարի վերանայել Հայաստանի հետ կրկնակի հարկման մասին համաձայնագիրը: Հայաստանի և ԱՄՆ-ի ﬕջև առևտրի և ներդրուﬓերի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է 2015-ին, ինչը ճանապարհ է բացում կրկնակի հարկման վերացման մասին պայմանագրի ստորագրման համար: ԱՄՆ-ն նման պայմանագրեր ունի Մերձբալթյան երկրների, Մալթայի, Ճամայկայի, Սլովենիայի և այլ երկրների հետ: Հայաստանը նման պայմանագրեր ունի Ավստրիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Չինաստանի, Իտալիայի, Լեհաստանի, Ռուսաստանի, Միացյալ Թագավորության, Նիդերլանդների և այլ երկրների հետ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |