ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանին որպես վարչապետ առաջադրելու «ցանկություն ունի»12 փետրվարի 2018 - 14:10 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում տեսնելու ցանկություն կա: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Արմեն Աշոտյանի հայտարարությանը, որ վարչապետի պաշտոնում ՀՀԿ-ն տեսնում էՍերժ Սարգսյանին ու շատերն են այդ կարծիքը կիսում և ինքն անձամբ պատրաստ է այդ պաշտոնում առաջարկել Սարգսյանի թեկնածությունը։ Նա հավելել է նաև, որ խնդրանքներով կամ հավակնություններով վարչապետ չեն լինում, հայտնում է Aysor.am-ը: «Մենք դեռ չենք անդրադարձել այդ հարցին։ Երբ քննարկումներ կազմակերպենք, ՀՀԿ յուրաքանչյուր անդամ պարտավոր է ենթարկվել քաղաքական ուժի որոշումներին։ Երբ քննարկումները ավատարվեն, կկայացնենք որոշում ու այդ հարցին կանդրադառնանք։ Իրոք, կա նման ցանկություն, բավականին լրջանում է այդ հարցը, որովհետև մոտենում են օրերը», - նշել է Վ.Բաղդասարյանը։ Միևնույն ժամանակ նա խորհուրդ է տվել չշտապել ու հետևություն չանել՝ հիշեցնելով, որ ներկայումս իրենք պատրաստվում են ՀՀ նախագահի ընտրություններին ու օրակարգում այդ հարցն է, որից անմիջապես հետո կքննարկվի վարչապետի հարցը։ Դիտարկմանը, թե ինքն անձամբ ո՞ւմ թեկնածությունը կառաջարկի, Բաղդասարյանն ասել է.«Խնդրում եմ այդպիսի պրովոկացիոն հարցեր ինձ մի տվեք։ Ես գիտեմ՝ ում եմ ցանկանում և ես գիտեմ, թե ում պետք է առաջադրեմ։ Կգա ժամանակը կիմանաք»։ 2018 թվականին ավարտվում են գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազորություններն, որից հետո ՀՀ-ն անցնում է խորհրդարանական կառավարման՝ վարչապետի լայն իրավասություններով:ՀՀ-ում տևական ժամանակ քննարկվում է՝ արդյոք գործող վարչապետը կշարունակի պաշտոնավարել, թե կզիջի պաշտոնը գործող նախագահին: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ |