Դեսպան. Իրանը կգործարկի երկաթգիծը, եթե ՀՀ-ն ներդրող ներկայացնի12 փետրվարի 2018 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Իրանը պատրաստ է Հայաստանի հետ երկաթգիծ գործարկել, եթե Հայաստանը ներդրող ներկայացնի: «Առավոտի» փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: Նրա խոսքով, երկաթգծի կառուցման համար անհրաժեշտ են համատեղ ներդրումներ: «Դուք առաջ եկեք, մենք էլ մեր հերթին քայլ կանենք»,- ասել է դեսպանը: Սաջադիի խոսքով, առաջիկայում Իրանից պատվիրակություն է այցելելու Հայաստան, որը փորձելու է վերջնական տեսք տալ երկաթգծի ծրագրին: Անդրադառնալով Հայաստան-Իրան էներգետիկ ոլորտի գործակցությանը, դեսպանն ասաց, որ Իրանը պատրաստ է հարմար գներով գազ վաճառել Հայաստանին: «Այս հարցը քննարկվում է ներկայում: Հուսամ՝ առաջընթաց կլինի: եթե ՀՀ-ն փոքր ինչ աշխուժանա էներգետիկ ոլորտում, մեծ քայլեր կձեռնարկվեն», - ասել է դեպանը: Իրանը, 2017 թվականի մարտի 21-ից ի վեր, 250 մլն խորանարդ մետր բնական գազ է արտահանել Հայաստան: Նույն ժամանակահատվածում յուրքանչյուր 1 խմ գազի դիմաց Հայաստանից 3,2 կՎտ էլեկտրաէներգիա է ստացել: 2016-ին Իրանը Հայաստանին 365 մլն խմ գազ է մատակարարել: Այժմ Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի մատակարարման համար երրորդ ցանցն է կառուցվում: Իրանի գազի ազգային ընկերության ղեկավար Համիդրեզա Արաքինն էլ հայտնել էր, որ նոր էլեկտրական ցանցը շահագործման կհանձնվի 2019 թվականին: Էլեկտրացանցի շահագործումով մատակարարվող էլեկտրաէներգիայի չափը կհասնի 1.200 մՎտ-ի: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |