Շարմազանովը կղեկավարի ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելությունը ՌԴ նախագահի ընտրություններում![]() 13 փետրվարի 2018 - 11:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը կղեկավարի ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելությունը Ռուսաստանի նախագահի ընտրություններում: ՀԱՊԿ ԽՎ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի կարգադրությամբ Էդուարդ Շարմազանովը նշանակվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ 2018 թվականի մարտի 18-ին կայանալիք ընտրություններում ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը: Ռուսաստանի նախագահական ընտրությունների ընտրարշավը մեկնարկել է 2017 թվականի դեկտեմբերի 18-ին: Ըստ ՌԴ օրենսդրության, նախագահի թեկնածուն իրավունք ունի մինչև 600 վստահված անձ ունենալ: Ավելի վաղ Պուտինի նախընտրական շտաբի համանախագահ Ելենա Շմելյովան հայտարարել էր, որ Պուտինը 500 վստահված անձ կունենա, որոնց թվում քիչ չեն հայկական ազգանունները: Պուտինի վստահված անձանց թվում են՝ աշխարհի 11-ակի ռեկորդակիր է, աշխարհի 17-ակի չեմպիոն, Եվրոպայի 13-ակի չեմպիոն Շավարշ Կարապետյանը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ Ալեքսանդր Չուբարյանը, Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և ռուսաստանաբնակ թրասուսերակիր, Օլիմպիադայի կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը: Վստահված անձանց թվում են նաև Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիորտրովսկին, բժիշկ Սերգեյ Ավետիսովը, ռեժիսոր Կարեն Շախնազարովը, գրող-հումորիստ Եվգենի Պետրոսյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |