Հայ-թուրքական սահմանին 1 օրում սահմանախախտման 2 դեպք է եղել13 փետրվարի 2018 - 11:58 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 12-ին չորս թուրք գյուղացի Կարսի նահանգի Դիգոր շրջանում իրենց ձիերին փնտրելիս հայտնվել են արգելված ռազմական գոտում: Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet պարբերականը: Նրանք գտնվել են Արփա գետի ափամերձ տարածքում և հայտնաբերվել են թուրքական ժանդարմների կողմից: Աղբյուրը հայտնում է նաև, որ նույն օրը հայտնաբերվել է ևս մեկ սահմանախախտ, որը գետում ձուկ բռնելիս է եղել: Նրան բռնել են հայաստանյան կողմի սահմանապահները: Ավելի ուշ, երկու կողմերի սահմանապահների բանակցությունների արդյունքում ձկնորսին հանձնել են թուրքական կողմին: Ազատ են արձակվել նաև չորս թուրք գյուղացիները: Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |