Իսպանիայի վարչապետը չի ուզում, որ Նեյմարը «Ռեալ» տեղափոխվի13 փետրվարի 2018 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը կարծիք է հայտնել, որ «Ռեալին» հարկավոր չէ ՊՍԺ հարձակվող Նեյմարը: Ըստ նրա, թիմի գործող հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուն և Կարիմ Բենզեման, ինչպես նաև կիսապաշտպան Գարեթ Բեյլը դեռ վերջին խոսքը չեն ասել: «Չգիտեմ, արդյոք «Ռեալը» պետք է ձեռք բերի Նեյմարին: Դեռ վերջերս Ռոնալդուն, Բենզեման և Բեյլը շատ օգտակար ֆուտբոլիստներ էին համարվում թիմի համար, իսկ մի քանի ամիս անց արդեն կասկածներ ունեն նրանց հարցում: Իսկ ես հավատում եմ նրանց: Հարկավոր է գնահատել ապագա հեռանկարները: Անձամբ ես չեմ ուզում, որ Նեյմարը տեղափոխվի «Ռեալ»,-ասել է Ռախոյը, գրում է sport-express.ru-ն AS-ի վրա հղումով: Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ Նեյմարը կարող է մադրիդյան «Ռեալ» տեղափոխվել, եթե օգնի իր ակումբին հաղթել 2017/2018թթ. Չեմպիոնների լիգայում: Հունվարի 14-ին հայտնի դարձավ, որ մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է գնել Նեյմարին և պատարստ է գործարքի մեջ ներառել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որի հետ հարաբերությունները վատթարացել են: Ըստ Le 10 Sport-ի, բրազիլացու համար պայքարին է միացել ՄՅՈւ-ն, որը 500 մլն եվրո է առաջարկում նրա տեղափոխման համար: Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել 2017-ի ամռանը «Բարսելոնայից» ռեկորդային 222 մլն եվրոյով: Ըստ ԶԼՄ-ների, նա այդպես էլ չկարողացավ հարմարվել փարիզյան կյանքին և երջանիկ չէ իր ակումբում: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |