ԵԽԽՎ-ն ողջունում է Հայաստանում արտակարգ իրավիճակի երկու դրույթների վերացումը

PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ողջունում է Հայաստանում արտակարգ իրավիճակի երկու դրույթների վերացումը: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ընտրությունների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) զեկուցող Ջոն Պրեսկոտը:



«Ես հատկապես ողջունում եմ քաղաքական կուսակցությունների եւ ոչ կառավարական կազմակերպությունների գործունեության կասեցման մասին դրույթի չեղյալ հայտարարումը, որի վերաբերյալ ես հատուկ կոչ արեցի իմ այցի ընթացքում: Այժմ ես կոչ եմ անում իշխանություններին հանել արտակարգ իրավիճակի մնացած դրույթները, մասնավորապես նրանք, որոնք սահմանափակում են լրատվամիջոցների ազատությունը: Ես կրկնում եմ իմ այն եզրակացությունը, որ ներկա ճգնաժամի հանգուցալուծման միակ եղանակը նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման ճանաչումն է, արտակարգ դրության հանումը եւ մարդու իրավունքների ու ազատությունների վերականգնումը եւ 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին հանգեցրած հանգամանքների անկախ հետաքննումն ու քաղաքական բոլոր ուժերի միջ- երկխոսության ծավալումը անհրաժեշտ քաղաքական եւ ընտրական բարեփոխումների վերաբերյալ» , - ասել է պարոն Պրեսկոտը: Ջոն Պրեսկոտը իր բացահայտումների եւ եզրակացությունների վերաբերյալ կզեկուցի Վեհաժողովի նախագահին ԵԽԽՎ բյուրոյի 2008թ. մարտի 13-ին Փարիզում կայանալիք հանդիպմանը, հաղորդում է Եվրոպայի Խորհրդի երեւանյան գրասենյակը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---