ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶԲԱՂԵՑՐԵԼ Է 15-ՐԴ ՏԵՂԸ ՄԱԿ-Ի ՈՒՂԻՂ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՎԱՐԿԱՆԻՇՈՒՄ

PanARMENIAN.Net - Հայաստանը գրավել է 15-րդ տեղը ուղիղ արտասահմանյան ներդրումների ներգրավման վարկանիշում, որը հրապարակվել է ՄԱԿ-ի առեւտրի եւ զարգացման կոնֆերանսի կողմից: «Մեդիամաքս» գործակալության հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի 140 անդամ-պետությունների վարկանիշում հաշվի է առնվել 1998-2000թթ. ընկած ժամանակահատվածում գրանցված հարաբերակցությունը ուղիղ արտասահմանյան ներդրումների ծավալի եւ տվյալ երկրի տնտեսության չափի միջեւ: Վարկանիշում ԱՊՀ երկրներից Հայաստանից առաջ է անցել միայն Ադրբեջանը, որը զբաղեցնում է 8-րդ տեղը: Վրաստանը զբաղեցնում է 36-րդ տեղը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---