Իսրայելի խորհրդարանը դեմ է քվեարկել Հայոց ցեղասպանության մասին օրինագծին

Իսրայելի խորհրդարանը դեմ է քվեարկել Հայոց ցեղասպանության մասին օրինագծին

PanARMENIAN.Net - Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի ընդլայնված նիստում առաջին անգամ քննարկվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու մասին օրինագիծը: Օրինագիծը մերժվել է 41 դեմ և 28 կողմ ձայների հարաբերակցությամբ: Ձեռնպահներ չեն եղել:

Իսրայելը նախկինում ձեռնպահ էր մնում Հայոց ցեղասպանության թեմայով հանրային քննարկումներից և ազատ քվեարկությունից:

Օրինագծի հեղինակն էր «Եշ Աթիդ» («Ապագա կա») կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Յաիր Լափիդը, հայտնում է The Jerusalem Post-ը:

Քննարկման ժամանակ Իսրայելի արտաքին գործերի նախարար Ցիպի Խոտովելին կոչ է արել պատգամավորներին դեմ քվեարկել օրինագծին, որն, ըստ նրա, հակասում է Իսրայելի արտաքին քաղաքականությանը:

Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի Կրթության և սպորտի հանձնախումբը 2016-ի օգոստոսի 1-ին կայացած քննարկման ժամանակ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:Հանձնաժողովում կայացած քննարկումից հետո Քնեսեթի Կրթության և սպորտի հանձնաժողովի նախագահ Յակոբ Մարգինը հայտարարել է, որ հանձնաժողովը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---