Կրակոցներ Ֆլորիդայի դպրոցում. 17 զոհ կա![]() 15 փետրվարի 2018 - 10:15 AMT PanARMENIAN.Net - Առնվազն 17 մարդ է զոհվել ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Փարքլենդ քաղաքի դպրոցում կրակոցների հետևանքով: Զոհվել են ինչպես ուսուցիչներ, այնպես էլ աշակերտներ: 12 մարդ շենքում է սպանվել, 2-ը՝ դպրոցի բակում, մեկը՝ փողոցում: Երկու վիրավոր մահացել է հոսպիտալում: Հարձակվողը կրակել է AR-15 ինքնաձիգից, հայտնում է currenttime.tv-ն: Ըստ շերիֆի, ևս 14 վիրավոր կա: Ենթադրյալ հանցագործը ձերբակալվել է՝ կասկածում են, որ դա նույն դպրոցի 19-ամյա աշակերտ Նիկոլաս Քրուզն է: Նրան հեռացրել էին դպրոցից կարգապահական խնդիրների պատճառով: Կրակոցները Ֆլորիդայում զոհերի քանակով ամենաարյունահեղ միջադեպն է 2012-ից ի վեր, երբ Սենդի Հուք դպրոցի վրա հարձակման հետևանքով 26 մարդ զոհվեց: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |