Մարտի 12-ին Երեւան կժամանի Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների գծով հանձնակատարը11 մարտի 2008 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Մարտի 12-15-ը Հայաստանում կլինի Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների գծով հանձնակատար Թոմաս Համմարբերգը: Այցի շրջանակներում նախատեսվում են Թոմաս Համմարբերգի հանդիպումները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանի, երկրի վարչապետ Սերժ Սարգսյանի, ինչպես նաեւ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: ԵԽ մարդու իրավունքների գծով հանձնակատարը կհանդիպի նաեւ Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի, Ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի, ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |