Brookings Institution. Հայաստանը 105-րդ տեղում է թույլ պետությունների վարկանիշային ցուցակում

PanARMENIAN.Net - Brookings Institution հետազոտական կենտրոնը հրապարակել է թույլ պետությունների վարկանիշային աղյուսակը: Գնահատումներն անցկացվել են չորս գլխավոր հիմնական կետերով. տնտեսություն, քաղաքականություն, անվտանգություն եւ սոցիալական բնագավառ:



Նախկին ԽՍՀՄ պետություններից ամենավատ իրադրությունը Թուրքմենստանում եւ Ուզբեկստանում է, որոնք համապատասխանաբար գրավել են 35-րդ եւ 36-րդ տեղերը: Թաջիկստանը հայտնվել է 42-րդ տեղում, Ռուսաստանը` 65-րդ, Ղրղզստանը` 73-րդ, Ադրբեջանը` 80-րդ, Բելառուսը` 81-րդ, Մոլդովան` 88-րդ, Ղազախստանը` 89-րդ, Վրաստանը` 90-րդ, Հայաստանը` 105-րդ, Ուկրաինան` 107-րդ, Լատվիան` 136-րդ, Լիտվան` 138-րդ:



Արժէ նշել, որ տնտեսության վիճակը գնահատելիս հաշվի են առնվել ազգային տնտեսության աճի տեմպերը, ներքին համախառն արդյունքի չափը բնակչության մեկ շնչի չափով, սղաճը, հարուստների եւ աղքատների շահույթի միջեւ տարբերությունը եւ պետական կառավարման որակը: Քաղաքական իրադրությունը գնահատելիս` իշխանությունների աշխատանքի արդյունավետությունը, օրենքի գերակայությունը, պաշտոնյաների հաշվետու լինելը, կոռուպցիայի վերահսկման մակարդակը եւ անձնական ազատության մակարդակը: Անվտանգության հատվածը գնահատելիս, հաշվի են առնվել քաղաքական կայունության մակարդակը, ներքին հակամարտությունների առակայությունը կամ բացակայությունը, մարդու իրավունքների խախտման հաճախականությունը: Սոցիալական գործոնը գնահատելիս հաշվի են առնվել այնպիսի ցուցանիշները, ինչպես մանկական մահացության մակարդակը, կրթության հասանելիությունը, կյանքի միջին տեւողությունը եւ այլն: Այդ ցուցանիշները քաղվել են ՄԱԿ-ի տարբեր կառույցների հատուկ հաշվետվություններից եւ հայտնի հետազոտական կազմակերպությունների տվյալներից:



Համեմատաբար թույլ պետությունների առաջին տասնյակում են հայտնվել Սոմալին, Ավղանստանը, Կոնգոն, Իրաքը, Բուրունդին, Սուդանը, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Զիմբաբվեն, Լիբերիան եւ Կոտ-դ'Իվուարը, հաղորդում է www.24.kg:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---