Գերմանացի քաղգործիչ. Այս ուղտապան թուրքերը պետք է վերադառնան այնտեղ, որտեղից եկել են![]() 15 փետրվարի 2018 - 14:38 AMT PanARMENIAN.Net - «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության անդամ Անդրե Պոգենբերգը «ուղտապան» և «քիմիոն վաճառողներ» է անվանել գերմանաբնակ թուրքերին: Նա միևնույն ժամանակ ասել է, որ թուրքերը Օսմանյան կայսրության ժառանգներն են, որտեղ 1915-1923 թվականներին իրականացվել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին գրում է թուրքական Daily Sabah-ը: Պոգենբերգն այսպես արձագանքել է թուրքական այն խմբերին, որոնք ընդդիմացել են Գերմանիայի կառավարության կողմից առաջարկված կոալիցիոն համաձայնագրում ներքին գործերի նախարարության վերաբերյալ հայեցակարգին՝ պատճառաբանելով, թե այն վերադարձնում է երկիրը նացիստական ժամանակաշրջան և մասնատում է այն: «Այս քիմիոն վաճառողները ցեղասպանության են ենթարկել 1,5 մլն հայերի և ուզում են ինչ-որ բան սովորեցնել մեզ պատմության կամ հայրենիքի մասին: Նրանք խելագար են: Այս ուղտապանները պետք է բնակվեն այնտեղ, որտեղից եկել են»,- ասել է քաղաքական գործիչը: Պոգենբերգը 2016-ին եղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոն-Անհալթ երկրամասի առաջատար թեկնածուներից պետական ընտրություններում: Նա նաև «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության դաշնային խորհրդի անդան է: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |