ԶԼՄ. Մխիթարյանը պատրաստ է «փայլել» Վենգերի ենթակայության ներքո15 փետրվարի 2018 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է «փայլել» «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի ենթակայության տակ: Այս մասին գրել է բրիտանական Football.London-ը: «Հայ ֆուտբոլիստը կարող է արդյունավետ խաղ ցույց տալ բոլոր դիրքերում, բայց նրա «ամենանշանավոր» դիրքը աջ թևում է կամ հարձակվողի հետևում», - գրում է հոդվածի հեղինակը՝ հավելելով, որ Մխիթարյանը նաև «ստեղծարար» է, և նրա գործը պաշտպանությունը բացելն է: Ըստ հեղինակի, եթե Մխիթարյանը հայտնվի ճիշտ դիրքում, նա կդառնա Եվրոպայի ամենաարդյունավետ խաղացողներից մեկը, ինչպես գոլային իրավիճակ ստեղծելու, այնպես էլ դարպաս գնդակ ուղարկելու առումով», - նշվում է հոդվածում: Հոդվածի հեղինակը գրում է նաև, որ նա հմուտ է և ունակ է իմպրովիզացիաների՝ ի տարբերություն ժամանակակից այլ ֆուտբոլիստների: ««Արսենալը» պետք է կենտրոնացած վիճակում պահի Մխիթարյանին: Բարեբախտաբար, ակումբն ունի հիանալի մարզիչ նորեկին իր նախկին մարզավիճակին բերելու համար», - գրում է հեղինակը: Մխիթարյանի տեղափոխումը «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» պաշտոնապես հաստատվել է հունվարի 22-ին: Հակառակ տեղափոխությունն է արել Ալեքսիս Սանչեսը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի ակումբի կազմում շաբաթական £200.000 կստանա: Photo. Getty Images Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |