Նիդերլանդների խորհրդարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևեր են շրջանառվում16 փետրվարի 2018 - 11:52 AMT PanARMENIAN.Net - Նիդելանդների խորհրդարանում շրջանառության մեջ է դրվել Հայոց ցեղասպանությանը վերաբերվող երկու բանաձև։ NL Times հաղորդմամբ, դրանցից առաջինը ճանաչում է հայերի ցեղասպանության իրականացման փաստը։ Երկրորդում նշվում է, որ Նիդերլանդների նախարարը կամ պետքարտուղարը պետք է ներկա գտնվի Երևանում ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներին ապրիլին։ Թարմացում․ Բանաձևերը դեռևս ընդունված չեն խորհրդարանի ստորին պալատի կողմից, այլ դրվել են շրջանառության մեջ խորհրդարանի ստորին պալատում։ Երկու բանաձևերն էլ համահեղինակել է «Քրիստոնեական միության» պատգամավոր Ջոել Ուորդեվինդը։ Իշխող կոալիցիայի բոլոր կուսակցությունները միացել են բանաձևերին։ Նիդերլանդների ու Թուրքիայի հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում։ 2017 թվականին Նիդերլանդների իշխանությունները արգելել են երկրում բնակվող Թուրքիայի քաղաքացիների շրջանում թուրքական սահմանադրական փոփոխությունների օգտին քարոզ իրականացնել փորձող երկու նախարարների մուտքը։ ԱԳ ղեկավար Մեվլութ Չավուշօղլուի օդանավին թույլ չէին տվել վայրէջք կատարել Ամստերդանում, իսկ երկրի ցահմաքային սահմանը հատել փորձած ընտանիքի հարցերով նախարար Ֆաթմա Բեթուլ Սայան Քայայի մեքենան արգելափակել էին նիդերլանդցի ոստիկանները։ Երկու երկրները հետ են կանչել դեսպաններին մայրաքաղաքներից, Ամստերդամի ու Նիդերլանդների հարաբերությունները փաստացի սառեցված են։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |