Եվս մեկ ադրբեջանցի զինվոր է գերի հանձնվել հայկական կողմին12 մարտի 2008 - 12:29 AMT PanARMENIAN.Net - 2008թ. մարտի 9-ին, ժամը 1900-ի սահմաններում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող, շարքային Յահուբ Ալավերդի-օղլի Մուխթարովը Տավուշի մարզի Քոլագիր գյուղի սահմանահատվածում միտումնավոր անցել է հայ-ադրբեջանական սահմանը: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: «Ըստ Մուխթարովի տված ցուցմունքի, ս.թ. մարտի 9-ին հերթական անգամ դիմել է իր դասակի հրամանատարին` հիվանդության պատճառով բուժկետ տեղափոխվելու խնդրանքով: Մերժում ստանալով փորձել է դիմել բրիգադի հրամանատարին, սակայն ենթակվել է դաժան ծեծի: Մարտական հենակետում թողնելով զենքը Մուխթարովը դիմել փախուստի` անցնելով հայ-ադրբեջանական սահմանը: Մուխթարովի մարմնի վրա նկատելի են դաժան ծեծի բազմաթիվ հետքեր եւ հին սպիներ, որոնք, ըստ Մուխթարովի, սպաների հետ ոչ կանոնադրային հարաբերությունների արդյունք են»,-ասել է Շահսուվարյանը:Մուխթարովը ծնվել է 1988թ.-ի ապրիլի 29-ին, բնակության վայրը` ք. Շեքի, Խոյսկի փողոց, տուն 116, կրթությունը` միջնակարգ, թերի մասնագիտական (սովորել է ճանապարհա-տրանսպորտային տեխնիկումում): ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |